«Տաքսի» ֆիլմի դերասանը ձերբակալվել է ընկերուհուն ծեծելու համար

23:26 • 15.01.14

Փարիզում ձերբակալվել է «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերի՝ իր նախկին ընկերուհուն ծեծելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով L’Express-ին:


Վեճը տեղի է ունեցել օրվա 2-րդ կեսին: Նշվում է, որ դերասանը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ներկայումս Նասերին և նրա ընկերուհին գտնվում են կալանքի տակ:


Նասերին բազմիցս մեղադրվել է խուլիգանության, վնասվածքներ հասցնելու, ոչ սթափ վարելու, արագությունը գերազանցելու և այլ իրավախախտումների մեջ: Մի անգամ, երբ տաքսիստը փակել է Նասերիի ճանապարհը, ինչի հետևանքով դերասանը հայտնվել է խցանման մեջ, նա դուրս է եկել մեքենայից և վիրավորանքներ տեղացել տաքսիստի հասցեին, ապա՝ իջեցրել իր տաբատը: