Telegram-ին կարող են դատի տալ պոռնոդերասանուհի Սաշա Գրեյի կերպարն օգտագործելու համար

10:40 • 15.01.14

Telegram մեսենջերի սեփականատերերին կարող են դատի տալ պոռնոդերասանուհի Սաշա Գրեյի կերպարն առանց իր թույլտվության օգտագործելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Իզվեստիա»-ին, որն էլ վկայակոչում է Sasha Grey Inc. ընկերության ներկայացուցչին:

 

Ծրագրի գովազդային ակտիվ արշավը սկսվել է 2013 թվականի օգոստոսին: Telegram-ի գովազդում օգտագործվել է Գրեյի անունը, նկարը և, իբր, խոսքերը:

 

Ինչպես հայտարարել է Sasha Grey Inc.-ի ներկայացուցիչը, ընկերությունը մտադիր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և չի բացառվում, որ Telegram-ի սեփականատերերին դատի կտան:

Telegram-ին կարող են դատի տալ պոռնոդերասանուհի Սաշա Գրեյի կերպարն օգտագործելու համար