Ամերիկացի ուսանողուհին փորձել է կենդանիների խանութից շնիկների փախուստ կազմակերպել

12:16 • 16.01.14

Ամերիկացի ուսանողուհին, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, փորձել է կենդանիների խանութից շնիկների փախուստ կազմակերպել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Time-ին: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Նորուոլք քաղաքում:

 

Տեղի ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի 23-ամյա ուսանողուհին փորձել է ներխուժել կենդանիների խանութ՝ քարով կոտրելով դուռը:

 

Աղջկա գործողությունները խոչընդոտել են ոստիկանները, որոնք հսկելիս են եղել տարածքը:


Ոստիկանությունում ակտիվիստը խոստովանել է, որ ցանկանում էր մտնել խանութ՝ շնիկներին ազատ արձակելու համար:
Այժմ ուսանողուհուն խուլիգանության մեղադրանք է ներկայացվել: