Բրիտանիայի վարչապետը մեկ օրով հրաժարվել է գազավորված ըմպելիքներից և շաքարից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մեկ օր ամբողջությամբ կհրաժարվի շաքարի և գազավորված ըմպելիքների օգտագործումից, գրում է Обозреватель-ը։
Նման կերպ վարչապետը ցանկանում է հանրության ուշադրությունը գրավել երկրում առկա գիրացման խնդրի հանդեպ։
«Մարմնի ավելորդ քաշը և շաքարային դիաբետն այժմ ամենագլխավոր խնդիրներն են մեր երկրի առողջապահության ոլորտում։ Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ հարցին և անում ենք ամեն բան՝ այն լուծելու համար»,- նշել է Քեմերոնը։
Խորհրդարանում նիստի ժամանակ պատգամավորներից մեկը, ի պատասխան վարչապետի հայտարարության, առաջարկել է նրան անձամբ մասնակցել արշավին և հրաժարվել քաղցրից։
«Կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը կստանա իմ կնոջ աջակցությունը, այնպես որ, այո, ես համաձայն եմ։ Հուսով եմ՝ ինձ մոտ կստացվի»,- ասել է Քեմերոնը։










