«Դեմ եմ» նախաձեռնությունը ավտոարշավով իրազեկել է հունվարի 18-ի հավաքի մասին (տեսանյութ)

10:53 • 16.01.14

«Դեմ եմ» նախաձեռնությունը, որը պայքարում է Հայաստանում հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, այսօր առավոտյան ժամը 8.30-ից մինչև ժամը 10-ը ավտոիրազեկման ակցիա է անցկացրել Երևանում, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Ըստ նրա՝ նպատակը մեկն էր՝ մարդկանց իրազեկել կուտակային կենսաթոշակային համակարգի հակասահմանադրականության և հակասոցիալականության մասին:


«Իրազեկում էինք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս համակարգը երկրի տնտեսության վրա: Ինչպես նաև իրազեկում էինք, որ հունվարի 18-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաքի մասին, որին կմասնակցեն ՀՀ բոլոր շահագրգիռ անձինք՝ քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունները, խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները»,-ասաց նա:


Հայկ Ավետիսյանը ընդգծեց, որ այդ հավաքի ընթացքում իրենք հանրությանը կներկայացնեն պայքարի հետագա քայլերը, նաև տեղեկացրեց, որ ավտոերթին մասնակցել է մոտ 100 մեքենա:


Տեսանյութը՝ Civilnet.
am-ի