Բոլոր կոմիկները փոքր-ինչ խելագար են. բրիտանացի հոգեբաններ

13:33 • 16.01.14

Բրիտանացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են երկու սեռերի 500 կատակերգուների, եկել են եզրակացության, որ հումորիստներն ու երգիծաբանները փսիխոտիկ հատկանիշներ ունեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես ենթադրում են հոգեբանները, մարդիկ, որոնք ծիծաղը մասնագիտություն են դարձրել, ուժեղ ինտրավերտներ են, ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ նրանք ունենում են էքստրավերտության ծայրահեղ աստիճան:

 

Շատ կատակերգուների համար իրենց ելույթները թերապիայի տեսակ են, հավելում են մասնագետները:

 

Փսիխոտիկ ռեակցիաներ են անվանում խանգարումները, որոնց դեպքում հնարավոր է իրականությունից կտրված աշխարհընկալում և մարդու վարքի խանգարում:

Բոլոր կոմիկները փոքր-ինչ խելագար են. բրիտանացի հոգեբաններ