Ուկրաինան քրեական պատասխանատվություն է սահմանել ֆաշիստական հանցագործությունները ժխտողների համար

16:42 • 16.01.14

Երկրորդ համաշխարհայինի ընթացքում մարդկության դեմ ֆաշիստների հանցագործությունների հրապարակային ժխտման կամ արդարացման, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության պրոպագանդման համար Ուկրաինայում այսուհետ քրեական պատասխանատվություն կգործի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Հունվարի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը համապատասխան փոփոխություններ է մտցրել երկրի Քրեական օրենսգրքում` ավելացնելով թիվ 436-1 նոր օրենքը: Այս որոշման օգտին է քվեարկել 235 պատգամավոր։
 

 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այժմ օրենքը խախտելու դեպքում Ուկրաինայում կարող են ազատազրկել 2 տարով և տուգանել: