Ամուսինը դատարանի միջոցով պահանջում է «սպանել» հղի կնոջը, ում գլխուղեղը դադարել է աշխատել
Շտապ օգնության բժիշկ Էրիկ Մունյոսը դատարանի միջոցով պահանջում է անջատել իր հղի կնոջը միացված՝ կյանքի արհեստական ապահովման սարքը։ Կնոջ գլխուղեղը մահացել է մի քանի ամիս առաջ: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Էրիկի կինը՝ 33-ամյա Մարլիզը, գիտակցությունը կորցրել է նոյեմբերի վերջին, ինչից հետո բժիշկները եկել են եզրակացության, որ կնոջ «ուղեղը մահացել է»: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ է դարձել Մարլիզի թոքերում գոյացած տրոմբը, սակայն բժիշկներին հաջողվել է արհեստական ձևով պահպանել կնոջ կյանքը, ով մահվան պահին գտնվել է հղիության 5-րդ ամսում:
Ըստ բժիշկների՝ երեխայի սրտի աշխատանքը լսվում է: Երեխան գտնվում է փաստացի մահացած մոր օրգանիզմում, սակայն չեն կարող պարզել նրա վիճակը: Այնուամենայնիվ, Էրիկը պահանջում է բժիշկներից՝ անջատել սարքը՝ անտեսելով երեխայի փաստը: Տեխասյան օրենքները, սակայն, արգելում են նման միջամտություն հղիության դեպքում:










