Եգիպտոսում հայտնաբերվել են անհայտ փարավոնի մասունքներ
Ամերիկացի հնէաբանները Եգիպտոսի հարավում հայտնաբերել են անհայտ Սենեբեյ փարավոնի դամբարանը: Կարծիք կա, որ նա կառավարել է մոտ 3.700 տարի առաջ: Գտածոն այժմ գտնվում է Աբիդոս քաղաքում: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Այս հայտնագործումից հետո գիտնականները փոխել են կարծիքը, որ Եգիպտոսի մի մասը նվաճվել է հիքսոսների կողմից:
Եգիպտոսի հնությունների գործերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատմել է, որ սարկոֆագի և դամբարանի պատի վրա հայտնաբերվել է թագավորական պարկուճ՝ Սենեգքեյ անվամբ, և185 սմ հասակով կմախք:
Հնէաբանները գտնում են, որ Աբիդոսում գտնվող թագավորական ընտանիքը եգիպտական ծագման էր և չէր ենթարկվում հեքսոսներին:










