Երիտասարդները լքում են Facebook-ը

14:08 • 16.01.14

Facebook-ի` որպես բիզնես մոդելի թերահավատները երկար ժամանակ մատնանշում էին այն փաստը, որ սոցիալական ցանցը կորցնում է իր փայլն անչափահասների շրջանում, և այդ պատճառով ընկերությունն ի վերջո չի կարողանա արդարացնել իր 140 միլիարդ արժողությունը, գրում է Time-ը: Անգամ Facebook-ն ինքն է ընդունել դա անցած աշնանը։

 

Չորեքշաբթի iStrategy Labs թվային խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրություն է հրապարակել, որը ցույց է տալիս, թե որքան երիտասարդ օգտատեր է լքել սոցիալական ցանցը վերջին տարիներին: Ստացված արդյունքները բավական ապշեցուցիչ են:

 

iStrategy-ի համաձայն՝ Facebook-ը 4.292.080-ով ավելի քիչ ավագ դպրոցի և 6.948.848-ով քիչ քոլեջի տարիքի օգտատեր ունի, քան ունեցել է 2011-ին, այսինքն՝ 2011 թվականից սոցցանցը 11 միլիոնից ավելի երիտասարդ է կորցրել:

 

Գովազդատուների համար կարևոր է երիտասարդների լսարանը, այդ պատճառով այս տվյալները կարող են զգալի ազդեցություն թողնել գովազդի վրա, որը Facebook-ը վաճառում է, գրում է թերթը:

istrategy study

 

Երիտասարդները լքում են Facebook-ը