Ֆրանսիայի «առաջին տիկինն» ինքնասպանության փորձ է կատարել. մամուլ
Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը, ըստ տեղական ԶԼՄ-ների, հնարավոր է՝ ինքնասպանության փորձ է կատարել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Պարզվել է, որ Վալերի Տրիերվեյլերը հիվանդանոց է տեղափոխվել չափազանց մեծ չափաբաժնով դեղ ընդունելու համար: Նրա բարեկամները «Պուեն» հանդեսին հերքել են ինքնասպանության փորձի մասին լուրերը: Նրանք ասել են, թե Վալերին պարզապես մի քանի հաբ է ընդունել:
Հայտնի է դարձել, որ Տրիերվեյլերը դեղ է ընդունել ուրբաթ օրը Ֆրանսուա Օլանդի հետ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ սիրային կապի մասին զրույցից հետո:
Ֆրանսիայի «առաջին տիկնոջը» հիվանդանոց են տեղափոխել հաջորդ առավոտյան` ուժեղ սրտխառնոցով, խիստ ընկած ճնշումով:
Տրիերվեյլերին ֆրանսիական հասարակությունը քննադատում է նախագահի հետ ոչ պաշտոնապես ամուսնացած լինելու համար: Սակայն նախագահի սիրավեպի մասին նոր լուրը «լիակատար շոկ» է եղել Տրիերվեյլերի համար: Ըստ աղբյուրի` հիվանդանոցում նա ասել է, որ բոլորն ամեն ինչի, անգամ հոսպիտալացվելու համար իրեն են մեղադրում:










