Ֆրանցիսկոս պապն աշխատանքից ազատել է Վատիկանի բանկը ղեկավարող կարդինալներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի աշխատանքից ազատել է Վատիկանի բանկի գործունեությունը վերահսկող հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի բոլոր անդամներին՝ բացառությամբ մեկի, գրում է Daily Mail-ը:
Վատիկանի բանկին 2010 թվականին կասկածել էին փողերի լվացման համար, երբ իտալացի դատախազները բացահայտել էին կազմակերպության ներսում կասկածելի ֆինանսական գործարքը: Բանկի նախագահ Էտորե Գոտի Տեդեսկին և Պաոլո Չիպրիանին հետաքննվել էին, երբ ֆինանսական ոստիկանությունը 23 միլիոն եվրո էր առգրավել Վատիկանի բանկի հաշվից:
Այդ ժամանակ հաղորդվել է, որ անգամ բանկը, պնդելով, որ կզբաղվի փողերի լվացման հարցով, խախտել է օրենքը՝ փորձելով գումարը փոխանցել առանց բացահայտելու ուղարկողի կամ հասցեատիրոջ անունը։










