Ֆրանսիայում հարբած տղամարդը ցանկացել է կրակմարիչով հանգցնել Հավերժական կրակը
Փարիզյան ոստիկանությունը ձերբակալել է հարբած տղամարդու, ով փորձել է կրակմարիչի միջոցով մարել Հաղթանակի կամարի տակ գտնվող Հավերժական կրակը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Տղամարդն ավտոմեքենան կայանել է Ելիսեան դաշտերում և կրակմարիչը ձեռքին՝ գնացել դեպի Անհայտ զինվորի գերեզմանը, որը գտնվում է Հաղթանակի կամարի տակ:
Իրավախախտին ձերբակալել են ոստիկանները, երբ նա փորձել է անցնել ցանկապատը: Ձերբակալության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է մարել կրակը:










