Գայեն ցանկանում է Closer ամսագրից 54.000 եվրոյի փոխհատուցում ստանալ

23:16 • 16.01.14

Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն Closer ամսագրից պահանջում է 54.000 եվրո՝ իր և Ֆրանսուա Օլանդի միջև սիրավեպի մասին վկայող լուսանկարներ հրապարելու համար: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Independent-ին:


Հայտնի է, որ Closer ամսագրի ղեկավարությունն ստացել է համապատասխան դատական հայցը:


Դերասանուհին, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջում է 50.000 եվրո, իսկ մնացած 4.000–ը կօգտագործվեն դատական ծախսերի համար:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսուա Օլանդը նույնպես կարող է դատի տալ պարբերականին: