Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը սպառնացել է երկիրը դուրս բերել ԵՄ-ից
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը սպառնացել է երկիրը դուրս բերել Եվրամիությունից, եթե Բրյուսելը հրաժարվի բարեփոխումներից, գրում է «Deutsche Welle»-ն։
«ԵՄ-ի ղեկավարությունը պետք է շտապ տնտեսական բարեփոխումներ իրականացնի։ Եվրոպայի առաջ պարզ ընտրություն է դրված՝ կամ բարեփոխումներ, կամ մայրամուտ։ ԵՄ-ի համար ռիսկ են ներկայացնում ոչ թե բարեփոխումների կողմնակիցները, այլ նրանք, ովքեր դա չեն ուզում»,- նշել է նախարարը։
Օսբորնի քննադատությունը փորձագետները գնահատում են որպես մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պահպանողականների դիրքերն ամրապնդելու փորձ։
Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ուժեղացել են այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք պնդում են երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հարցում։










