Հունաստանը ներկայացրել է ԵՄ-ում իր նախագահության ծրագիրը
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանին է ներկայացրել Աթենքի՝ ԵՄ-ում նախագահելու ծրագրի առաջնահերթությունները 2014թ. հունվար-հունիս ամիսների համար՝ առանձնացնելով տնտեսական աճն ու զբաղվածությունը, բանկային միության ստեղծումը և արտագաղթի քաղաքականությունը, հայտնում է Обозреватель-ը։
Սամարասն ընդգծել է, որ այն փորձությունների պատճառով, որոնք վերջին 2 տարիներին ունեցել է միասնական եվրոպական արժույթը, ԵՄ-ն ավելի մեծ ինտեգրում է պահանջում՝ առավել արդյունավետ որոշումներ կայացնելու համար։
Հունաստանի վարչապետն ընդգծել է նաև Եվրոպական խորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրությունների կարևորությունը, որոնք կանցկացվեն հունական նախագահության ժամանակահատվածում։
«Մենք պետք է ձգտենք նրան, որ քաղաքացիները քվեարկեն՝ չզգալով ճգնաժամի դառնությունը»,- նշել է Սամարասը։










