Սիրիային սահմանակից լիբանանյան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Լիբանանի հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանամերձ քաղաքում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է Assocoated Press-ը:
Պայթյունը տեղի է ունեցել պիկ ժամին Հերմել քաղաքում, որը հիմնականում բնակեցված է շիաներով: Առայժմ կա առնվազն երկու զոհ, 15 վիրավոր: Իշխանությունները մանրամասնել են, որ բանկերի և քաղաքապետարանի մոտ մեքենա է պայթեցվել:
Աղբյուրի գնահատմամբ՝ վերջին մի քանի ամիսներին Լիբանանում գրանցվող պայթյունները ցույց են տալիս, որ Սիրիայի ուժգնացող քաղաքացիական պատերազմը տարածվում է նաև հարևան երկրում: Իսկ Լիբանանում թիրախ են դառնում ինչպես շիաները, այնպես էլ սուննիները:










