Չարենցավանում կամրջից քաղաքացի է նետվել ջրանցքը. կեղծ ահազանգ
Հունվարի 16-ին, ժամը`20.21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կամրջից քաղաքացի է նետվել ջրանցքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
23.58
Նախարարությունն ավելի ուշ տեղեկացրեց, որ ահազանգը կեղծ է եղել, տեղանքի հետախուզման արդյունքում հրշեջ-փրկարարները քաղաքացուն չեն հայտնաբերել:










