Mercedes-Benz-ի նորագույն S-class coupe-ն վաճառքի կհանվի 2014-ին (լուսանկարներ)

21:26 • 16.01.14

Գերմանական ավտոարտադրող ընկերությունը Mercedes-Benz CL-ի նոր փոխարինող մոդելի՝ S դասի կուպեի թողարկումը կսկսի այս տարի:


Ինչպես ներկայացնում է Vesti.ru-ն՝ այս մասին Դեթրոյթի ավտոսրահի ժամանակ հայտնել է Daimler ավտոկոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն: Նոր մեքենան կստանա S-class coupe անվանումը, որն իրենից կներկայացնի համանուն կոնցեպտի սերիական տարբերակը, որը ցուցադրվել էր Ֆրանկֆուրտյան ավտոսրահի ժամանակ:

 

Բացի այդ, Ցետշեի խոսքով՝ 2014-ին կներկայացվի S դասի ամենաարդյունավետ մեքենաներից մեկը՝ S500 հիբրիդը: Մեքենայի վրա տարվող աշխատանքներն արդեն ավարտվել են: Վնասակար նյութերի արտանետումը կազմում է 69 գալոն/կմ, իսկ վառելիքի ծախսը՝ 100 կմ-ի համար կազմում է 2.5 լիտր: S500 հիբրիդը ևս վաճառքում կհայտնվի այս տարի:

 

 

 

Mercedes-Benz-ի նորագույն S-class coupe-ն վաճառքի կհանվի 2014-ին (լուսանկարներ)