Microsoft-ը կերկարաձգի Windows XP-ի «հակավիրուսային» պաշտպանությունը

22:39 • 16.01.14

Microsoft-ի կողմից Windows XP-ի մշակած հակավիրուսային ծրագրերը կշարունակեն թարմացումներ ստանալ անգամ՝ օպերացիոն համակարգի ժամկետն սպառվելուց հետո: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին Սթիվ Բալմերի ընկերությունը հայտարարել է իր կայքում:


Թարմացված տարբերակում տվյալների բազաները կպահպանվեն վիրուսների նշաններով: Դրանք կթողարկվեն մինչև 2015-ի հուլիսի 14-ը, այսինքն՝ օպերացիոն համակարգի ժամկետի ավարտից հետո՝ 15 ամիսների ընթացքում:


Թարմացումների կանոնները տարածվում են Microsoft-ի 5 հակավիրուսային ծրագրերի վրա, որոնցից 4-ը նախատեսված են կոորպորատիվ հաճախորդների, իսկ մեկը՝ Microsoft Security Essentials-ը, տնային համակարգիչների համար:


Microsoft Security Essentials-ն իրենից ներկայացնում է փաթեթ, որը Microsoft-ը մշակել է XP, Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի համար: Այն հնարավոր է անվճար ներբեռնել ընկերության կայքից: XP-ի դեպքում այն հնարավոր է ներբեռնել 2014-ի ապրիլի 8-ից, երբ ավարտվում է օպերացիոն համակարգի ժամկետը:
 

Microsoft-ը կերկարաձգի Windows XP-ի «հակավիրուսային» պաշտպանությունը