Կուրյոզ Բրյուսելում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է ողջունել Ադրբեջանի պատվիրակությանը

10:09 • 16.01.14

Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ծիծաղելի միջադեպ է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է ողջունել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։

 

Ողջունելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, ապա՝ Իլհամ Ալիևին, Անդերս Ֆոգ Ռասմուսենը մոտեցել է իրենց համար պատրաստված սեղանին։

 

Մինչ նստելը Իլհամ Ալիևը դիմել է Ռասմուսենին՝ ասելով. «Ահա և մեր թիմը»։ Երբ Ադրբեջանի նախագահը մատնացույց է արել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին և նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գլխի է ընկել, որ մոռացել է ողջունել Ադրբեջանի պատվիրակությանը։

 

Տեղի ունեցած միջադեպը ծիծաղ է առաջացրել ներկաների շրջանում։ Ծիծաղել է նաև Ալիևը։