Հռոմի մոմե արձանների թանգարանը կհամալրի Նելսոն Մանդելայի արձանը
Հռոմի մոմե արձանների հաջորդ ցուցանմուշը կդառնա Նելսոն Մանդելայի արձանը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդել է թանգարանի սեփականատեր Ֆերնանդո Կանինին, ով այն ժառանգել է իր պապիկից:
Կանինին նշել է, որ Մանդելան պատկերված է այն տարիքում, երբ նոր էր դուրս եկել բանտից: Դեռևս հայտնի չէ, թե ինչ է կրելու Մանդելան: Թանգարանը մտադիր է արձանը ներկայացնել Մանդելայի օրը, որը մոտ օրերս պատրաստվում է հայտարարել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն:
Նոր մահացած Մանդելայի արձանը կլինի 76-րդը թանգարանում, որը Հռոմի կենտրոնում է և հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: Արձանը տեղ կգտնի քաղաքական գործիչների սրահում, որտեղ են նաև Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի, Ուինսթոն Չերչիլի, Մաո Ցզդունի և այլոց արձանները:










