Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր երեխայի կորդեգրեն. ԶԼՄ-ներ

12:40 • 16.01.14

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգը մտադիր է երեխայի որդեգրել, հայտնում է MUZTV-ն` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:

 

Առանց այդ էլ իր բազմաթիվ երեխաներով հայտնի զույգը կորդեգրի իր արդեն չորրորդ երեխային: Զույգը տոներին լրջորեն քննարկել է համալրումը: Դրա մասին Ջոլին ու Փիթը խոսել են նաև իրենց երեխաների հետ:

 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ջոլին երեխա կորդեգրի Հորդանանից, սակայն պարզվել էր, որ դա բարդ խնդիր է: Այժմ զույգը նկատի ունի Եթովպիան, որտեղ, ի դեպ, ՄԻԱՎ-վարակակիրների համար հիվանդանոց է կառուցում: Նրանք Եթովպիայում այցելում են մանկատներ և հույս ունեն, որ ամեն ինչ պատրաստ կլինի ապրիլին:

 

Այժմ Ջոլին և Փիթը դաստիարակում են 3 սեփական, 3 որդեգիր երեխաների` աշխարհի տարբեր երկրներից: