Ընկնելու հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան՝ հանցագործությունների

22:48 • 16.01.14

Նյու Յորքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ընկնելուց ավելի շատ մարդ է մահանում, քան՝ զենքի կիրառմամբ հանցագործությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:


Ընկնելու հետևանքով Նյու Յորքում տարեկան մոտ 300 բնակիչ է  մահանում: Համեմատության կարգով նշվում է, որ տարեկան հրազենի զոհ են դառնում 239, իսկ սառը զենքի՝ 88 մարդ:


Յուրաքանչյուր տարի ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած մոտ 17. 000 մարդ է հայտնվում հիվանդանոցում, որպես կանոն՝ մեծահասակներ։

Նյու Յորքի քաղաքապետի տեղակալ Լիլիամ Բորիս-Պաոլին, հաշվի առնելով հարցի կարևորությունը, հայտարարել է, որ անհրաժեշտ է խնդրին լուծում գտնել:


«Նյու Յորքում մեծահասակների ընկնելու դեպքերը» հաշվետվությունը կազմվել է հիվանդանոցներում և ծեր մարդկանց օգնության կենտրոններում անցկացվող հետազոտությունների հիման վրա: Հետազոտությունները փաստում են, որ ընկնելու դեպքերից մեծ մասը տեղի է ունենում տանը, իսկ ավելի հաճախ՝ ննջարանում:


Այսօր Նյու Յորքի բնակչությունը կազմում 1.3 մլն: Սպասվում է, որ 2030թ.-ին այն կավելանա 50%-ով: