Օհայոյում մարդասպանին մահապատժի ենթարկելիս նոր թույն կփորձարկեն

16:37 • 16.01.14

ԱՄՆ Օհայո նահանգում մահապատիժ կիրականացնեն՝ փորձարկելով նոր թույն, որը նախկինում երբեք չի օգտագործվել։


Ինչպես տեղեկացնում է  Взгляд-ը, այն կփորձարկեն Դենիս Մակգիրի վրա, որն ազատազրկվել է 1994թ.-ին տեղի ունեցած սպանության համար։

 

Ավելի վաղ իրեն ներում շնորհելու նրա խնդրանքը մերժվել էր։

 

Նոր ներարկման մեջ կա միդազոլամ, որը հանգստացնող դեղամիջոց է, և ցավազրկող հիդրոմորֆոն։


Ինչպես շատ նահանգներ, Օհայոն ևս ստիպված է եղել նոր միջոցներ փնտրել, այն բանից հետո, երբ եվրոպական արտադրողները, իրավապաշտպանների ճնշման տակ, հրաժարվել են ամերիկյան բանտեր պենտոբարբիտալի հիմքով նյութեր ուղարկել։


Ակտիվիստները պնդել էին, որ մահապատժի դատապարտվածներն ուժգին տանջանքներ են կրում նման նյութերի օգտագործման դեպքում։


Մակգիրի փաստաբանը պնդում է, որ նոր միջոցը ևս իր պաշտպանյալին խիստ տանջանքների կենթարկի։

 

ԱՄՆ պատժի համակարգի ներկայացուցիչները հերքել են այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ թույնի ներարկումից առաջ կալանավորը խոր քնի մեջ է լինելու։

 

Օհայոյում մարդասպանին մահապատժի ենթարկելիս նոր թույն կփորձարկեն