Նորվեգացի աշակերտները մեկ շաբաթվա ընթացքում Dragonbox մաթեմատիկական խաղի 5 մլն խնդիր են լուծել
Նորվեգացի աշակերտները մեկ շաբաթվա ընթացքում Dragonbox մաթեմատիկական խաղի 5 միլիոն խնդիր են լուծել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Նորվեգացի դպրոցականների անուններն ու տարիքը չի հաղորդվում:
Նորվեգացիներն ի սկզբանե մտադիր են եղել առաջ անցնել նախկին ռեկորդից: Այն պատկանել է ԱՄՆ-ից դպրոցականների, որոնք Dragonbox-ում 400 հազար խնդիր են լուծել:
Dragonbox-ի ծրագրավորողները նշել են, որ իրենց շատ է դուր եկել մրցումներ անցկացնել դպրոցականների միջև, և նրանք մտադիր են դրանք կրկնել նաև այս տարի ԱՄՆ-ում և Բրազիլիայում:
Dragonbox խաղը ստեղծվել է հետ մնացող աշակերտների շրջանում մաթեմատիկայի հանդեպ սեր արթնացնելու նպատակով:










