Գիտնականները խորհուրդ են տալիս ուսանողներին՝ քննություններից առաջ սուրճ խմել

23:25 • 16.01.14

Պարզվել է, թե ինչու են գիտնականները խորհուրդ տալիս սուրճ խմել քննություններից առաջ: Ամերիկացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, որ բուրավետ թունդ սուրճի 2 գավաթը կարող է «վերակենդանացնել» հիշողությունը: Այս մասին հաղորդում է Informing.ru կայքը:


Կատարված փորձին մասնակցել են 100 կամավորներ, ովքեր երկար ժամանակ չեն օգտագործել այդ ըմպելիքը: Կամավորների մի խումբն ընդունել է պլացեբո, իսկ մյուսը՝ 2 բաժակ էքսպրեսո սուրճ:


Այնուհետև կամավորներին հանձնարարել են կարդալ նույն նյութը: Խումբը, որը սուրճ է խմել, ավելի լավ է հիշել տվյալները:


Ըստ գիտնականների՝ կոֆեինն օգնում է ամրապնդել հիշողությունը, թույլ է տալիս ինֆորմացիան օգտագործել 24 ժամվա ընթացքում:
 

Գիտնականները խորհուրդ են տալիս ուսանողներին՝ քննություններից առաջ սուրճ խմել