Սարդ-ռոբոտ՝ մարդկային կյանքեր փրկելու համար (տեսանյութ)

13:39 • 16.01.14

ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան RoboSimian ռոբոտ-փրկչի մասին նոր տեսահոլովակ է հրապարակել, գրում է rnd.cnews.ru-ն։

 

Յուրահատուկ մեքենան բազմաթիվ հոդերով 4 վերջույթ ունի և նախատեսված է բարդ իրավիճակներում աշխատելու համար։ DARPA Robotics Challenge մրցույթում, որը կայացել է Ֆլորիդայում դեկտեմբերին, RoboSimian-ը զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը թույլ է տվել նրան 8 այլ ռոբոտների հետ շարունակել մասնակցությունը մրցույթին և պայքարել 2 մլն դոլար գլխավոր մրցանակի համար։

 

RoboSimian-ն ունակ է աշխատել փլատակներում, բարձրանալ աստիճանները, աշխատել շինարարական գործիքներով։ Նման ունակություններն անհրաժեշտ են վտանգավոր իրավիճակներում բնական աղետների հետևանքների վերացման համար, օրինակ՝ քիմիկատների կամ ռադիոկատիվ նյութերի արտահոսքից հետո, այսինքն՝ այնպիսի վայրերում, որտեղ մարդկանց աշխատանքը մահացու վտանգավոր է։



 

Սարդ-ռոբոտ՝ մարդկային կյանքեր փրկելու համար (տեսանյութ)