Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը Հայաստանի բաժնետոմսերի վաճառքին

11:54 • 16.01.14

Կառավարությունն այսօր իր հերթական նիստին հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրին: Որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը և նշեց, որ Կառավարությունը պարտավորվում է իրականացնել պայմանագիրը:


Մինչև հունվարի 17-ը Կառավարությունը պետք է ապահովի այս պայմանագրի կնքումը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Գազպրոմի» միջև: Նախարար Արմեն Մովսիսյանին պայմանագիրը կնքելու լիազորություն տրվեց: