Բրազիլական Սան Պաուլուում արգելել են խաղալիք զենքի արտադրությունն ու վաճառքը

11:29 • 16.01.14

Բրազիլական Սան Պաուլու նահանգում արգելել են ցանկացած տեսակի խաղալիք զենքի արտադրությունն ու վաճառքը, անգամ, եթե այն շատ թույլ է հիշեցնում ատրճանակ կամ հրացան: 60 օրից ուժի մեջ մտնող օրենքը խախտողներին սպառնում է 20 հազար ռեալի տուգանք ($ 8.700), հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Բացի այդ, խանութը կամ գործարանը, որին կհայտնաբերեն նման խաղալիքներ արտադրելիս կամ վաճառելիս, կփակվի մինչև 30 օր ժամկետով: Այնուամենայնիվ, մեծահասակի կամ երեխայի մոտ խաղալիք հրացանի առկայությունը չի համարվի իրավախախտում:

 

Սան Պաուլու նահանգի օրենսդիրները նման միջոցների են դիմել ոստիկանության հաշվետվությունների և սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Ինչպես պարզվել է, 2011 թվականին Սան Պաուլուում ձերբակալված անձանց մոտից առգրավված 2.383 հրացանների և ատրճանակների մեկ երրորդը խաղալիք է եղել:

 

2012 թվականին արդեն դեպքերի 41 տոկոսի դեպքերում հանցագործներն օգտագործել են ոչ իսկական զենք, այլ խաղալիք: