Ռուսաստանում Skype-ը կհամագործակցի հատուկ ծառայությունների հետ

15:04 • 16.01.14

Skype-ն իր օգտատերերի զրույցների մասին տեղեկություններ կտրամադրի Ռուսաստանի հատուկ ծառայություններին, հայտնում է Life News-ը:

 

Microsoft ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, համաձայնել է դրան: Կտրամադրվեն նաև գրառումները:

 

Սա տեղի է ունեցել հակաահաբեկչական օրինագծերի` Պետդումա մտցնելու ֆոնին: Դրանց ընդունումը կստիպի օտարերկրյա կայքերին իրենց տեղեկությունները փոխանցել իշխանություններին: Դրանից բացի, հոսթինգ-մատակարարները և կայքերի տերերը ստիպված կլինեն կես տարի պահել օգտատերերի տվյալները և ըստ հարցման տրամադրել ուժայիններին:

 

Տվյալներ տրամադրվելուց հրաժարվելու դեպքում կգործի տուգանք` մինչև 200 հազար ռուբլու չափով:
 

Ռուսաստանում Skype-ը կհամագործակցի հատուկ ծառայությունների հետ