Գենետիկորեն փոփոխված բույսը լուսամփոփի պես լույս է տալիս (լուսանկարներ)
Սովորաբար մարդիկ հանդիպումն ավելի ռոմանտիկ դարձնելու համար նախընտրում են մոմեր վառել, սակայն այժմ նրանք կարող են դրանք փոխարինել գենետիկորեն փոփոխված բույսով, որը լույս է արձակում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկացի բիոինժեներների ստեղծած լուսարձակող բույսը կոչվում է Starlight Avatar։ Այն ստանալու համար գիտնականները միասին են աճեցրել կենսալուսարձակող բակտերիայի գեներն ու Nicotiana alata կոչվող սենյակային բույսը։


Ամերիկացիների խոսքերով՝ այն աշխարհում առաջին լուսարձակող բույսն է, որի լույսը նկատելի է միայն լիակատար մթության պայմաններում։
Starlight Avatar-ը լավագույնս աճում է +35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, իսկ արևի ուղիղ ճառագայթները վնասակար են նրա համար։

Բույսի կյանքի տևողությունը 2-3 ամիս է։ Starlight Avatar-ի ստեղծման ետևում կանգնած Bioglow ընկերությունը մտադիր է բույսը վաճառել աճուրդի միջոցով։











