Սիրիայի քիմիական զենքի վերացումը կտևի մինչև ամառ. ՔԶԱԿ-ի ղեկավար

16:11 • 16.01.14

Սիրիայի քիմիական զենքի ամենավտանգավոր մասնիկների վերացումը կարող է տևել մինչև այս տարվա հունիսի վերջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Հռոմում ասել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզունչյուն:

 

Նա ասել է, որ առայժմ Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի քանակությունն այնքան էլ մեծ չէ:

 

Սիրիայից քիմիական զենքի դուրսբերումը նորվեգական նավերով սկսվել էր հունվարի 7-ին: Օրեր անց այդ զենքի ոչնչացման պատրաստակամություն էր հայտնել Գերմանիան: