Գիտնականները պարզել են, թե ինչից է կախված ծերացման արագությունը

19:49 • 16.01.14

Գիտնականները պարզել են, որ նյութափոխանակման գործընթացները հեշտությամբ որոշում են ծերացման արագությունը: Հետազոտողներին հաջողվել է ապացուցել, որ կապիկները և մարդիկ ապրում են ավելի երկար, քան՝ կենդանիների մեծ մասը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Գիտնականները նշում են, որ դրա պատճառը նյութափոխանակությունն է:


Ընտանի կենդանիները՝ կատուները, շները, ծովախոզուկները, ավելի արագ են մեծանում, սակայն արագացված նյութափոխանակության պատճառով նրանք ավելի շուտ են սատկում: Իսկ մարդկանց և կապիկների մոտ այս փուլը շատ երկարատև է:


Մասնագետներն ուսումնասիրել են կենդանաբանական այգիներում գտնվող կապիկների 17 տեսակների՝ հետազոտելով նրանց նյութափոխանակությունը:


Դրա համար օգտագործվել է մեթոդիկա, որը թույլ է տալիս հաշվել, թե օրգանիզմն ինչքան կալորիա է ծախսել՝ չափելով արտադրվող ածխաթթու գազի քանակը: Հայտնի է դարձել, որ միջինում ցանկացած կապիկ ծախսում է միայն առկա կալորիաների կեսը: Ըստ գիտնականների՝ այս հայտնագործությունը թույլ կտա երկարացնել մարդու կյանքի տևողությունը:
 

Գիտնականները պարզել են, թե ինչից է կախված ծերացման արագությունը