ԱՄՆ-ում 30-ից ավելի սպա ազատվել է աշխատանքից՝ քննության ընթացքում ծածկաթերթիկ օգտագործելու համար
ԱՄՆ օդուժի 34 սպաներ, որոնք պատասխանատու են միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման համար, ազատվել են ծառայությունից՝ որակավորման քննությունների ընթացքում ծածկաթերթիկից արտագրելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Մոնտանա նահանգում օդուժի բազայում պարզվել է, որ քննությունների ժամանակ սպաներից մեկն իր 16 գործընկերներին կարճ հաղորդագրություններ է ուղարկել՝ թեստի ճիշտ պատասխաններով։
Եվս 17 զինծառայող խոստովանել է, որ իմացել է խախտման մասին։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, խախտումը գրանցվել է ամենամսյա որակավորման քննությունների ընթացքում՝ 2013թ.-ի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։
Գերատեսչությունը սպաների պահվածքը «բացարձակ անընդունելի» է համարել։ Միևնույն ժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ ամերիկյան միջուկային զինապահեստներն անվտանգ պայմաններում են։










