ԱՄՆ-ն դուրս է մնացել ազատ տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակից
Տնտեսական ազատությունների 2013 թվականի վարկանիշում ԱՄՆ-ը զիջել է դիրքերը՝ հասնելով 12-րդ տեղ: Դրա պատճառներից են՝ երկրում սեփականության իրավունքի խախտումները, կաշառակերության դեմ ոչ բավարար պայքարը և պետական ծախսերի ավելացումը: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ն գրեթե 14 կետով զիջում է այս տարվա առաջատար Հոնկոնգին, որի տնտեսական ազատության ցուցանիշը գնահատվում է 90.1: Առաջատարների ցուցակում են նաև Սինգապուրը և Ավստրալիան:
Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց հետո կառավարական ծախսերը հասել են 60 միլիարդ դոլարի և կազմում են ներքին համախառն արտադրանքի 40%-ը, իսկ պետական պարտքը հասել է բարձր ցուցանիշների:










