Վատիկանը կպատասխանի սեռական ոտնձգությունների վերաբերյալ ՄԱԿ-ի հարցերին
ՄԱԿ-ը Վատիկանի պաշտոնյաներին կոշտ հարցեր կուղղի կաթոլիկ հոգևորականության կողմից հազարավոր երեխաների սեռական ոտնձգության վերաբերյալ, գրում է BBC-ն: Նրանք կհարցաքննվեն ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից Ժնևում:
Նախկինում Վատիկանը մերժել էր տեղեկության տրամադրումը՝ ասելով, որ դեպքերը գտնվում են այն երկրների դատավորների պատասխանատվության ներքո, որտեղ տեղի է ունեցել սեռական ոտնձգությունը:
Հռոմի պապն ասել է, որ ոտնձգության դեմ պայքարը կարևոր նշանակություն ունի եկեղեցու հանդեպ վստահության համար:
Կաթոլիկ եկեղեցուն մեղադրանքներ էին ներկայացվել ողջ աշխարհում քահանաների կողմից երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու և եպիսկոպոսների կողմից խնդրին անբավարար ուշադրությամբ արձագանքելու համար:
Անցած ամիս Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ հանձնաժողով կստեղծվի՝ երեխաների սեռական ոտնձգության դեմ պայքարի և զոհերին օգնություն առաջարկելու համար:










