Վիետնամական ընկերության աշխատակիցներին 13-րդ աշխատավարձի փոխարեն չիլի սոուս են տվել
Վիետնամական ընկերություններից մեկի ղեկավարությունը որպես 13-րդ աշխատավարձ աշխատակիցներին չիլի կծու սոուս է տվել, որի մատակարարն է հանդիսանում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Տարվա ընթացքում աշխատանքում հաջողությունների և ձեռքբերումների համար յուրաքանչյուր շարքային աշխատակից մեկ արկղ համեմունք է ստացել։ Տնօրինության աշխատակիցներին բաժին է հասել 2-ական արկղ՝ յուրաքանչյուրին։
Աշխատակիցները չգիտեն՝ ինչ անել այդ քանակությամբ կծու սոուսի հետ։ Բացի չիլիից, ընկերությունը զբաղվում է նաև այլ մթերքների իրացմամբ՝ արագ պատրաստվող արիշտա, թխվածքաբլիթ, կաթ և հյութեր։ Աշատակիցների խոսքով՝ իրենք կցանկանային պարգևատրում ստանալ այլ մթերքների տեսքով։










