Սկանդինավյան նորույթ. Volvo-ն աշխարհին է ցուցադրել XC Concept Coupe-ն (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում մեկնարկած Դետրոյթի միջազգային ավտոշոուի շրջանակներում շվեդական Volvo մեքենաշինական բրենդը ներկայացրել է իր ամենաթարմ նորույթը՝ Volvo XC Concept Coupe կոնցեպտը։
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, այն բավական տպավորիչ է, սակայն անմիջապես ավտոսրահում փոխադրամիջոցը գնել հնարավոր չէ։ Փոխարենը գնորդները կկարողանան ձեռք բերել այս կոնցեպտի հիմքով ստեղծված սերիական մեքենան, որը թեև համալրված կլինի հետաքրքիր գործառույթներով, սակայն դիզայնի տեսանկյունից պակաս տպավորիչ կլինի։
Volvo XC Concept Coupe կոնցեպտի հիմնական նպատակն է ցույց տալ աշխարհին, թե ինչպիսին կլինեն շվեդական բրենդի քրոսովերների հաջորդ սերնդի մոդելները։
Իրականում ներկայացված մոդելն ընդամենը կոնցեպտի մակետ է և չունի ո՛չ ուժգին ագրեգատ, ո՛չ ներքին սրահ։
















