Ամերիկացին նոր կրոն է ստեղծել, որը նվիրել է Քանյե Ուեսթին

16:56 • 16.01.14

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուն կրոն է հիմնել և նվիրել իր կուռքին, հայտնում է lenta.ru-ն:

 

Անհայտ մնալ ցանկացող երկրպագուն Noisey-ին տված հարցազրույցում ասել է, որ նոր հավատի ստեղծմանն իրեն ոգեշնչել է Ուեսթը: Նոր կրոնն ի հայտ է եկել մեկ ամիս առաջ:

 

Նոր կրոնական շարժումը ստացել է «յիզուսականություն» (Yeezianity) անվանումը: Անվան հիմքում Ուեսթի վերջին ալբոմի` «Yeezus»-ի անվանումն է: Դա «Jesus»` Հիսուս, անվան փոփոխված տարբերակն է:

 

Նոր կրոնի հիմնադիրն ասել է, որ դա կապված է քրիստոնեության հետ, և շատ նմանություններ ունի:

 

Երկրպագուն կարծում է, որ Աստված է Քանյեին ուղարկել մարդկությանը: Եվ նա է գլխավորելու մարդկության գոյությունը նոր դարաշրջանում: Նա նկատել է, որ եթե Ուեսթը, ինչպես իր «I Am a God» երգում, կարող է բարձրանալ Աստծո մակարդակի, ապա նույնը կարող է անել ցանկացած մարդ:

 

Նոր հավատը հինգ հիմնական սկզբունք ունի, այդ թվում` «Փողը հարկավոր է միայն որպես փոխանակման միջոց», «Ամենը, ինչ ստեղծված է, պետք է գործի ի շահ մարդկության», «Մարդկային բոլոր տառապանքները գոյություն ունեն նրա ստեղծագործական ուժերը խթանելու համար»: