Yahoo!-ի գլխավոր օպերացիոն տնօրենը լքում է ընկերությունը

09:36 • 16.01.14

Yahoo!-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Էնրիկե դե Կաստրոն լքում է իր պաշտոնը: Ընկերությունը լքելու պատճառները չեն հաղորդվում, գրում է kommersant.ru-ն: BBC-ի տեղեկություններով՝ Էնրիկե դե Կաստրոյի և ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի միջև լարված հարաբերություններ են եղել:

 

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում հրապարակված ընկերության փաստաթղթերին հղումով, դե Կաստրոն կստանա արձակուրդային բոնուս, որը նախատեսվում է մի շարք պայմանագրերով, սակայն վճարումների գումարը հայտնի չէ:

 

Էնրիկե դե Կաստրոն Yahoo! է տեղափոխվել Google-ից՝ 2012 թվականի հոկտեմբերին, որտեղ նա զբաղեցրել է ընկերության փոխնախագահի պաշտոնը. նա վերահսկել է մեդիա և բջջային պլատֆորմների աշխատանքը:

Yahoo!-ի գլխավոր օպերացիոն տնօրենը լքում է ընկերությունը