Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի ղեկավարության հետ մի շարք հարցեր քննարկելու:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ մասնավորապես քննարկման թեման է լինելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին համաձայնության ձեռքբերումը:
Զարիֆը կբանակցի Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Հետաքրքրական է, որ նա Մոսկվա է ժամանել Դամասկոսից, և նրա հետ Ռուսաստան է եկել նաև Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
Երեկ Սիրիայում կայացել էր Զարիֆի հանդիպումն այդ երկրի նախագահի հետ, քննարկման թեման Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն էին եղել, որոնք մեկնարկում են Շվեյցարիայում հաջորդ շաբաթ: Իրանի մասնակցությունը հաստատված չէ, քանի որ Վաշինգտոնը կասկածում է, թե դա կարող է կառուցողական լինել:










