Ալկոհոլը վատ է ազդում մարդու հիշողության վրա

19:15 • 17.01.14

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն ալկոհոլի սիրահարներին զգուշացնում են, որ նրանց հիշողության կորուստ  է սպառնում: Ըստ վերջին հետազոտության՝ օրական 36 գրամ ալկոհոլի օգտագործումն ուղեղը ծերացնում է 6 տարով: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

 Ըստ հեղինակ Սևերին Սաբիայի՝ ալկոհոլի պարբերաբար օգտագործումը վատացնում է շատ կոգնիտիվ գործողություններ, այդ թվում՝ հիշողությունը:

 

Փորձին մասնակցել է ավելի քան 5.000 տղամարդ և ավելի քան 2.000 կին: Ալկոհոլից կախվածությունը 10 տարվա ընթացքում չափվել է 3 անգամ:

Միջին տարիքի հասնելուց հետո մասնակիցները մտածողության և հիշողության մակարդակն ստուգելու համար անցել են 3 թեստ:


Պարզվել է, որ ալկոհոլը չարաշահողների մոտ հիշողությունը կտրուկ և էապես վատացել է: Մարդկանց մոտ խնդիրներ են առաջացել ոչ միայն տեղեկությունները յուրացնելիս, այլ նաև՝ առօրյա խնդիրները լուծելիս:
 

Ալկոհոլը վատ է ազդում մարդու հիշողության վրա