Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ

16:19 • 17.01.14

Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, ով երեկ տեղափոխվել էր Շիշլիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, արդեն տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ, տեղեկացնում է Hye Tert-ը։

 

Գյուլերը երկար ժամանակ տառապում է երիկամային անբավարարությամբ, և երեկ արյան ճնշման հետ խնդրի պատճառով նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

 

Այսօր արդեն բժիշկները հայտնել են, որ Գյուլերը բուժումը կարող է շարունակել վերակենդանացման բաժանմունքից դուրս՝ սովորական հիվանդասենյակում։