Եվրոպայում մեղուների զանգվածային վերացումն աղետալի բնույթ է ստանում
Եվրոպայի տարածքում մեղուների վերացման գործընթացն առավել զանգվածային է դառնում, գրում է Euromag-ը:
Բրիտանացի մասնագետները պնդում են, որ ներկայում առավել ծանր դրության մեջ են գտնվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան:
Մեղուները մասնակցում են մեր մոլորակի բուսական աշխարհի բազմազանությունը պահպանելու գործընթացին: Նրանք թույլ են տալիս կատարելագործել բանջարեղենի, մրգերի որակն ու բերքատվությունը:
Ֆրանսիացի փորձագետների կարծիքով՝ մեղուները հիմնականում սատկում են մակաբույծների և քիմիկատների օգտագործման պատճառով:










