Բրազիլիայում ջրհեղեղների պատճառով 17 մարդ է մահացել
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն՝ 17 մարդ է մահացել, 9 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Naharnet-ին հղումով, որն էլ մեջբերում է նահանգի քաղպաշտպանության վարչության հայտարարությունը:
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ավելի քան 330 մարդ զրկվել է տանիքից Պալմիտալ գետի՝ ափերից դուրս գալու պատճառով, որը տեղի է ունեցել շրջանում տեղացող հորդառատ անձրևներից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհերի մասին: Ներկա պահին տարածաշրջանի տարհանված բնակիչները ժամանակավոր կացարաններ են ստացել դպրոցներում և եկեղեցիներում:










