Բրիտանացի դիետոլոգները գտել են նիհարելու համար անհրաժեշտ կատարյալ ուտելիքը

20:25 • 17.01.14

Մեծ Բրիտանիայի դիետոլոգները եկել են եզրահանգման, որ նիհարելու համար ամենաարդյունավետ բանջարեղենը դդմիկն է: Եթե հաշվի առնենք համային որակները և այն պատրաստելու բազմաթիվ միջոցները, ապա այն դառնում է միանձնյա առաջատար: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Բրիտանացի հետազոտողները մանրամասն հետազոտել են տարբեր բանջարեղենների յուրահատկությունները և առանձնացրել դդմիկը: Այն պարունակում է շատ քիչ կալորիաներ և արդյունավետ մաքրում է օրգանիզմն ավելորդ հեղուկներից, դուրս է բերում ծանր մետաղների աղերը:


Խորհուրդ է տրվում սննդի համար օգտագործել երիտասարդ բանջարեղենները, որովհետև դրանք ավելի հեշտ են լուծվում: 

Բրիտանացի դիետոլոգները գտել են նիհարելու համար անհրաժեշտ կատարյալ ուտելիքը