Չինացիները ցանկանում են բարձրացնել նորածինների IQ-ն

21:58 • 17.01.14

Չինաստանում ստեղծվում է հեղափոխական տեխնոլոգիա, որը թույլ տա մոտ ապագայում բարձրացնել IQ-ն: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Մարդու IQ-ի մինչև 80%-ը փոխանցվում է ժառանգաբար, ինչի համար չին գիտնականները որոշել են վերլուծել մարդկանց գենոմը, ովքեր ունեն վառ արտահայտված մաթեմատիկական հատկություններ:


Ներկայում մասնագետներն աշխատում են ինտելեկտի բարձր մակարդակի հետ կապված հատուկ գեներն առանձնացնելու վրա:


Ըստ առկա տվյալների՝ գիտնականները հավաքել են տաղանդավոր մարդկանց ԴՆԹ-ների շուրջ 2.000 օրինակներ: Այս տեխնոլոգիայի օգտագործումը ծնողներին թույլ կտա ընտրել ամենախելացի էմբրիոնը:
 

Չինացիները ցանկանում են բարձրացնել նորածինների IQ-ն