Volkswagen-ը ներկայացրել է խնայող XL1 մեքենան (լուսանկարներ)
Մեքենաշինական ընկերությունները երկար ժամանակ է փորձում են ստեղծել այնպիսի մեքենա, որը կխնայի վարորդի գումարն ու վնաս չի պատճառի շրջակա միջավայրին: Սակայն գերմանական Volkswagen բրենդի մասնագետները, իրենց խոսքերով, արդեն ստեղծել են աշխարհի ամենախնայող փոխադրամիջոցը, որը մոտ 4լ բենզինով անցնում է 500 կմ տարածություն:

Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, Volkswagen XL1-ն ունի գերնորաձև և անգամ ֆուտուրիստիկ դիզայն, ինչպես նաև կառուցվել է նորարարական տեխնոլոգիաներով:

795 կգ կշռող երկտեղանոց հիբրիդը, յուրաքանչյուր կմ անցնելով, շրջակա միջավայր է արտանետում 24 գրամ ածխածնի երկօքսիդ, ինչը բավական լավ ցուցանիշ է:

Մեքենան ունի 4 մ երկարություն, 1.7 մ լայնություն: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 11.9 վայրկյանում:












