Բաշկիրիայում կատուն փրկել է տիրոջ կյանքը հրդեհի ժամանակ
Բաշկիրիայում կատուն փրկել է տիրոջ կյանքը հրդեհի ժամանակ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Հրդեհի բռնկման պատճառը եղել է ինքնաշեն էլեկտրական տաքացուցիչը։
«Տանտերն այդ պահին քնած է եղել։ Նրան արթնացրել է կատուն, երբ սենյակում արդեն այրվել էր կահույքն ու հատակը։ Կատուն թռել է տղամարդու կրծքին և սկսել հարվածել նրան թաթերով»,-պատմել են գերատեսչությունից։
Տղամարդը փորձել է ինքնուրույն մարել կրակը, սակայն՝ ապարդյուն։ Ավելի ուշ հրդեհը մարել են հրշեջները։ Զոհեր և վիրավորներ չկան։










